Մարտի 9-ի վաղ առավոտյան ռուսական զինված ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։
Ուկրաինայի զինվորականներին սպառազինության լրացուցիչ մատակարարումները հանդիսանում են Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինային աջակցության հարցը։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Կիև։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ի երեկոյան նա մեկնել էր Լեհաստան և մարտի 8-ի գիշերը ժամանել ուկրաինական մայրաքաղաք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 90 ռուսաստանցի զինվորականի վերադարձի մասին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Ռուսական ուժերը, հավանաբար, գրավել են Բախմուտի արևելյան հատվածը մարտի 7-ին այս շրջանից Ուկրաինայի զինված ուժերի «վերահսկելի դուրսբերումից» հետո։ Այդ մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր տեղեկագրում։
Այդ մասին CNN-ին անանունության պայմաններում պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պաշտոնյաներից մեկը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը սպառազինություն չի մատակարարում ոչ Ուկրաինային, և ոչ էլ Ռուսաստանին։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի գերագույն հրամանատար Քրիստոֆեր Քավոլին հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կորուստները գերազանցել են 200 000-ը։ Նրա խոսքերը փոխանցում է Der Spiegel-ը։